Ամերիկացի երգչուհի Մադոննան մտադիր է հիմնել ֆիտնես ակումբների իր սեփական ցանցը, որոնք գործելու են աշխարհի ամենամեծ քաղաքներում: Այս մասին հաղորդել է Մադոննայի պաշտոնական կայքը:
Hard Candy (Սառնաշաքար) անունով առաջին մարզական կենտրոնը կբացվի արդեն այս տարվա նոյեմբերի 29-ին Մեխիկոյում:
«Hard Candy Fitness հաճախորդները կտեսնեն, թե ինչպիսին պետք է լինի մարզական ակումբը 52-ամյա երգչուհու տեսակետից, որն աչքի է ընկնում մարմնի մասերի ներդաշանկությամբ»-, հայտարարել է ծրագրի համասեփականատերերից մեկը` Մարկ Մաստրովը: «Մադոննան լինելու է ամենուր»,- նշել է նա: