Հունվարի 25-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.30-ին «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա մի տղամարդու, ապա բախվել մայթեզրին կայանած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է նույն վայրում կայանած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով վնասվածքներ ստացած 2 անձ տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:







































