«Ձախ ճակատի» առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը, ով նախնական տվյալներով Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում զբաղեցրել է չորրորդ տեղը, իր կողմնակիցներին կոչ է արել երկրորդ փուլում քվեարկել գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ:
Համաձայն քվեարկության նախնական տվյալների` երկրորդ փուլ են դուրս գալիս Ֆրանսուա Հոլանդը և Նիկոլա Սարկոզին: Հոլանդը նախագահական ընտրություններում առաջատարն է` 27,59% ձայն, իսկ Սարկոզին հավաքել է 26,55% ձայն: Երրորդ տեղում է «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը`19,83% ձայնով, ապա «Ձախ ճակատի» առաջնորդ Ժան-լյուկ Մելանշոնն է`10,58% ձայն:
«Կոչ եմ անում մայիսի 6-ին մոտենալ քվերատուփերին և առանց որևէ պայմանի, առանց փոխարենը ինչ-որ բան պահանջելու քվեարկել Սարկոզիի դեմ»,- հայտարարել է Մելանշոնը Փարիզում տեղի ունեցած ցույցի ժամանակ:









































