Friday, 05 06 2026
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է

Արամ Աբրահամյան. Անսպասելի մենախոսություն. Blog

Մարդկանց մենախոսությունները ես շատ եմ սիրում լսել` մասնագիտական հետաքրքություն է:

Ընդհանրապես ես վիճել չեմ սիրում, չեմ էլ տիրապետում այդ արվեստին: Որևէ մեկին իմ փաստարկները կամ հակափաստարկները ներկայացնելիս, ես պետք է վստահ լինեմ, որ դիմացինս ունի մոտավորապես այն մշակութային backgruond-ը, գիտելիքների պաշարը, որն ունեմ ես: Բացի այդ, զրուցակիցս չպիտի ծայրահեղ աստիճանի կաղապարված լինի կուսակցական պատկանելությամբ, կուրացած լինի այս կամ այն անձի նկատմամբ սիրուց կամ ատելությունից: Վերը թվարկած պատճառներով ես տաքսու վարորդների հետ չեմ վիճում, նրանք էլ, ճիշտն ասած, իմ տեսակետը լսելու կարոտ չեն, իրենց պետք է սեփական կարծիքն արտահայտնել: Իսկ մարդկանց մենախոսությունները ես շատ եմ սիրում լսել` մասնագիտական հետաքրքություն է:

Եվ ահա երեկ ես Հրապարակում տաքսի նստեցի հաշվիչ չունեցող մի «փափախչու» մոտ, և նա իր մենախոսությունը սկսեց մոտավորապես 2-3-րդ րոպեից:` Ամիրյան փողոցում: Սկիզբը ավանդական էր. «Էս Լևոնը ո՞նց է ուզում նորից գահին նստել, երբ 90 թվականին մարդկանց սբերկասաներում եղած միլիոնները զրո դարձրեց ու ասաց` հարևաններից պարտք արեք` ապրեք»: Ոչ մի նոր բան. լյումպեն-պրոլետարիատի այս առասպելները ես մի 1000 անգամ արդեն լսել եմ: Շարունակությունն էլ ոչ մի հետաքրքիր զարգացում չէր խոստանում. «Որովհետև սաղ իրանց գրպանի մասին են մտածում, դրա համար էլ աթոռի կռիվ են տալիս»: Բայց երբ մենք պրոսպեկտից թեքվեցինք Բաղրամյան, մենախոսության շարունակությունն անսպասելի ուղղության ստացավ. «Ես ձեզ կոչ եմ անում ձեր ձայնը տալ Հանրապետական կուսակցությանը»: Սովորաբար ես այդ մենախոսությունների ժամանակ լռում եմ, բայց այս անգամ «լուսաբանական» հարց տվեցի` «բա իրենք թալանչի չե՞ն»: Եվ տաքսիստը ինձ բացատրեց, որ մեր ժողովուրդը սխալ է մտածում, որ լինել հարուստ` անպայման չի նշանակում լինել թալանչի. «Այդ մարդիկ Ամերիկայում, Եվրոպայում բիզնեսներ ունեն, ու այդպես են իրենց փողն աշխատում»:

Թեքվեցինք Կիևյան, վարորդը հետաքրքրվեց, թե որտեղ եմ ես աշխատում: Ասացի` «երգի ուսուցիչ եմ»: Հասանք «Շանթ», և տաքսիստը ինձնից 1500 դրամ ուզեց: Ես էլ տվեցի: Նախ` ինքս եմ մեղավոր, որ նստեցի առանց հաշվիչի «փափախչու» մոտ: Երկրորդ` վիճել չեմ սիրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում