Thursday, 04 06 2026
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր

Պետք է աշխատենք, որ մեր ընտրատարածքում լավագույն ընտրություններն անցկացնենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նուշիկյան ասոցիացիայի» հիմնադիր-նախագահ, թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Գարեգին Նուշիկյանը:

– Պարոն Նուշիկյան, նախընտրական քարոզարշավի երկրորդ շաբաթն ավարտվում է: Հանդիպումներ ունենո՞ւմ եք Ձեր ընտրատարածքի ընտրողների հետ: Ո՞ր հարցերն են ամենից շատ հուզում մարդկանց: Մինչև ընտրություններ ի՞նչ էիք ակնկալում և ի՞նչ տպավորություններ ունեք:

– Բավականին ակտիվ ներգրավված եմ ընտրարշավին« հանդիպումներ եմ ունենում« պասիվ չենք: Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ բարձրացվում են բազմաթիվ հարցեր, բողոքներ` կապված համատիրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Մեծ մասը սուբյեկտիվ են, մի մասը` օբյեկտիվ: Հարցերը կապված են նաև թե՛ օրենսդրական նախաձեռնությունների, թե՛ ծրագրերի, թե՛ իրականացման մեթոդների հետ: Ամենից շատ հարցնում են` ընտրություններից հետո կլինե՞ն արդյոք այլ հանդիպումներ, հետաքրքրվում են` կլինե՞մ հասանելի, թե՞ ընտրությունից ընտրություն կտեսնեն: Եթե ասեմ ինչ-որ արտասովոր բան էի կանխատեսում հանդիպումներից, այդպես չէ: Ընտրվելուց հետո ես գրասենյակ եմ հիմնելու, որն անմիջական կապի մեջ է լինելու բնակչության հետ, ընդունելու է առաջարկություններ օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված: Տարբեր բնույթի հարցեր, բողոքներ, խորհուրդներ, մի խոսքով` գրասենյակը լիովին աշխատելու է 5 տարիների ընթացքում:

– Այսօր խորհրդարանում ունենք շատ պատգամավորներ, որոնք այլ աշխատանքով զբաղված լինելու պատճառով չեն գալիս ԱԺ, օրենսդրական նախաձեռնություններով էլ հանդես չեն գալիս: Ձեր պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում` «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահի և ակտիվ պատգամավորի աշխատանքի համատեղումը:

– Ես ուզում եմ գնալ խորհրդարան` աշխատելու, որովհետև բազմաթիվ հարցեր, ծրագրեր կան, որոնք պետք է հնարավորինս իրականացնել: Ինչ վերաբերում է «Նուշիկյան ասոցիացիային», մասնագիտությամբ տնտեսագետ եղբորս հետ հիմնել ենք այդ ասոցիացիան, եղբայրս փոխնախագահն է, միասին ենք ամբողջ ուղին անցել, իսկ իմ խորհրդարանում լինելու դեպքում ասոցիացիան կղեկավարի նա, ես էլ իմ խորհուրդներով, բնականաբար, օգտակար կլինեմ նրան, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

– Ձեզ թիվ 10 ընտրատարածքում առաջադրել է Հանրապետական կուսակցությունը, բայց Դուք մինչ այժմ անկուսակցական եք, մտադրություն ունե՞ք առաջիկայում անդամագրվելու ՀՀԿ-ին: Ինչո՞վ կօգնի կամ կխանգարի ՀՀԿ-ին անդամակցելը:

– Այո՛, իմ թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը, բայց առաջադրվելու որոշումը նախևառաջ իմն է եղել: Այսօր անկուսակցական եմ, բայց կյանքում ոչ մի բան բացառել պետք չի, ուղղակի այսօր դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: Ոչ մի կուսակցության անդամ տարիների ընթացքում չեմ եղել, չնայած բազմաթիվ առաջարկներ ունեցել եմ: Իսկ ինչ վերաբերում է օգնելուն ու խանգարելուն` ինձ միայն կօգնի: ՀՀԿ հետ 12 տարվա աշխատանքային փորձ ունեմ, Գործարարների և արդյունաբերողների նախագահության անդամ եմ, մշտապես համագործակցել ենք կառավարության և ԱԺ հետ: Երկար տարիներ աշխատում ենք միասին ու միասին հետագայում պետք է իրականացնենք մեր ծրագրերը: Բոլոր առումներով, բոլոր ոլորտներում վերջին ժամանակներս ունենք աճ, ճիշտ է, ցանկալի կլինի, որ այդ աճի տեմպերն ավելի արագ լինեն: Պետք է միասին աշխատենք և զարգացման տեմպերն ավելացնենք:

– Այս տարիներին Դուք, չլինելով որևէ կուսակցության անդամ, ձեր բիզնես գործունեությունը ակտիվորեն կարողացել եք ծավալել: Կարծիք կա, որ եթե չլինես իշխող կուսակցության կամ ԲՀԿ անդամ, բազմաթիվ դժվարությունների ես հանդիպում:

– Մեր կազմակերպությունը հանրապետությունում հանդիսանում է բարեխիղճ հարկատուներից մեկը: Համաձայն չեմ ձեր ասածի հետ, որ անպայման պետք է լինել իշխող կուսակցության մեջ, որպեսզի կարողանաս բիզնես զարգացնել: Վառ օրինակը մեր մրցակիցն է, որն իշխող կուսակցության անդամ չէ, բայց լավ էլ զարգացած բիզնես ունի: Կարծում եմ, որ առավել ևս վերջին տարիներին դա բացարձակապես նշանակություն չունի, թե ով որ կուսակցությունից է` նույն Դաշնակցության մեջ կան հաջողված գործարարներ, ՀԱԿ-ում կան մարդիկ, որոնք մեծ բիզնես են զարգացնում: Հիմա ամեն ինչ շատ ավելի ազատ է ու ժողովրդավար: Ճիշտ է, տնտեսվարողների համար հավասար դաշտ պետք է ձևավորել, բայց մենք արդեն այդ առումով ունենք ձեռնարկված քայլեր դեպի այդ ուղղությունը: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ շատ ավելի լավ կլինի:

– Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել մի ընտրատարածքում, որտեղ լարված ընտրապայքար է սպասվում: Ընտրական մթնոլորտն ինչպիսի՞ն է: Վերջերս տեղեկատվություն տարածվեց, թե Ձեր մրցակից Սարիբեկ Սուքիասյանը մինչև 100 դոլար է խոստանում ընտրողներին: Եվ գաղտնիք չէ, որ շատ ընտրողներ նայում են հենց այդ գումարին:

– Ես այդտեղ եմ ծնվել, ապրել, մեծացել, իմ շրջապատն է էդտեղ, տարօրինակ կլիներ, որ ուրիշ տեղ առաջադրվեի: Քարոզարշավն արդեն կիսվել է, նորմալ ընթացք ունի, ինչ-որ թեժ բան չկա, նորմալ, քաղաքակիրթ ձևով է ընթանում ընտրապայքարը: Ինչ վերաբերում  է իմ մրցակցին` որևէ անօրինական բան չեմ տեսել, կարծում եմ, որ չի էլ լինի: Նորմալ, քաղաքակիրթ մարդիկ են, և մենք միասին պետք է աշխատենք, որ այդ ընտրատարածքը հանրապետությունում ամենաօրինակելին դարձնենք, լավագույն ընտրություններն անցկացնենք: Եթե անօրինական որևէ բան լինի, ոչ մի բան էլ չեմ անելու, ունեմ իմ նախընտրական քարոզարշավը վարելու քաղաքականությունը, պետք է շարունակեմ առաջնորդվել այդ քաղաքականությամբ: Կարծում եմ, որ եթե գումար բաժանող լինի, ինչ-որ չափի վերցնող էլ կլինի, բայց դա, մեծ հաշվով, մթնոլորտ չի կարող փոխել: Կենտրոնի բնակչությունը մի քիչ տարբերվում է, նրանց սոցիալական վիճակն ավելի ապահով է, և Կենտրոնի բնակչության մեծամասնությունը դրան չի գնա, գայթակղություն էլ չի մեծ հաշվով:

– Եթե Սարիբեկ Սուքիասյանի փոխարեն առաջադրված լիներ նրա եղբայրը` Խաչատուր Սուքիասյանը: Ընտրության արդյունքն ա՞յլ կլիներ:

– Ամեն դեպքում, կարծում եմ, որ Խաչատուր Սուքիասյանն ավելի ճանաչված դեմք է, քան Սարիբեկ Սուքիասյանը:

– Դուք բավականին երկար ժամանակ է` գործարար միջավայրում եք: Ի՞նչ խնդիրներ եք տեսել, որ խորհրդարան մտնելով, օրենսդրական նախաձեռնությունների միջոցով կփորձեք փոխել:

– Խնդիրները բազմաթիվ են, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը խոչընդոտող, արտահանման հետ կապված խնդիրներ կան: Պետք է միջոցներ ձեռք առնենք, որպեսզի արտահանման ծավալները կարողանանք ավելացնել, մաքսային խնդիրներ կան, որ մաքսային դրույքաչափերը պետք է կամաց-կամաց վերանայվեն: Իմ ծրագրում կան բազմաթիվ կետեր, որի շրջանակներում պետք է աշխատել, ամենակարևորը` պետք է կարողանանք արտագաղթի տեմպերը հնարավորինս կասեցնել: Պետք է տնտեսությունը զարգացնել, աշխատատեղեր ստեղծել, ներդրումային դաշտը բարելավել, այդ դաշտն ավելի գրավիչ դարձնել, որպեսզի դրսից, արտերկրից մարդկանց հետաքրքիր լինի էստեղ բիզնես, գումար ծավալելը: Իհարկե, արտագաղթի հետ կապված այլ պատճառներ էլ կան: Պետք է լավ ուսումնասիրել և համապատասխան լուծումներ գտնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում