TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ չընդհատվող զանգվածային սպանությունների պատճառով սիրիացիները շարունակում են փախչել Սիրիայից: Ներկայիս դրությամբ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների քանակը կազմում է 23,702 մարդ:
Թուրքիայի վարչապետին կից արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչության տվյալներով՝ ցայժմ Սիրիայից Թուրքիա է ժամանել 39,411 փախստական: Նրանցից 15,739 սիրիացիներ իրենց իսկ ցանկությամբ վերադարձել են տուն, իսկ 23,702-ը շարունակում են մնալ Թուրքիայում: Նրանք տեղավորված են Հաթայում, Գազիայնթեփում ու Քիլիսում: