Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբի հարձակվող Ալեքսիս Սանչեսը Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Չելսի» – «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել: Չիլիացի ֆուտբոլիստը օրերս պետք է անցնի բժշկական զննում, որից հետո պարզ կլինի վնասվածքի խորության աստիճանը:
Իսպանական As պարբերականը պնդում է, որ ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ բաց կթողնի Իսպանիայի ընթացիկ առաջնության 35-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը:






































