Աֆղանստանի անվտանգության ուժերը մայրաքաղաք Քաբուլում ձերբակալել են 5 գրոհայինների և նրանց մոտից առգրավել 10 տոննա պայթուցիկ սարք:
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Անվտանգության ազգային վարչության ներկայացուցչին, հայտնաբերված պայթուցիկը նախատեսված է եղել մի շարք ահաբեկչությունների իրականացման համար:
«Եթե պայթուցիկի այդպիսի քանակություն օգտագործվեր, ապա այն կհանգեցներ լայնածավալ արյունահեղության»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աֆղանստանի հետախուզության տվյալներով՝ երեք ձերբակալվածները եկել էին Պակիստանից, երկուսը եղել են տեղաբնակներ:









































