Եթե նախագահական ընտրություններ անցկացվեին առաջիկա կիրակի օրը, ապա Սերժ Սարգսյանին կընտրեր ՀՀ քաղաքացիների 34%-ը, իսկ 10%-ը դեմ կքվեարկեր, Գագիկ Ծառուկյանին՝ կողմ 11%-ը, դեմ 1%-ը, Ռոբերտ Քոչարյանին` կողմ 5%-ը, դեմ 3%-ը, Լևոն Տեր-Պետրոսյանին` կողմ 3%-ը, դեմ 25%-ը: Այս ցուցանիշները ստացվել են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) կողմից ՀՀ-ում «Շանթ» հ/ը պատվերով ապրիլի 4-13-ը 1600 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումի արդյունքում:
Այսօր ասուլիսի ժամանակ կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովը նշեց, որ նախագահական ընտրություններին դեռ 1 տարի կա, սակայն հետաքրքիր էր, թե ինչպիսին են տրամադրություններն այսօր: Մնացած թեկնածուների մասով միջինում ստացվել է 1-2% արդյունք:







































