Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

3 ավազակներին սպանած հայ ձեռնարկատիրոջ որդին մասնակի՞ց է հարձակմանը

Ռուսաստանի Տուլայի մարզում հայ գործարար Գեղամ Սարգսյանի տան վրա իրականացված հարձակման գործով քննիչները կքննեն գործարարի որդուն: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Տուլայի մարզի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Տատյանա Գրիզլովային:

Հիշեցնենք. 2012 թ. ապրիլի 7-ին Տուլայի մարզում 4 հանցագործ ավազակային հարձակում էին իրականացրել հայ գործարար 52-ամյա Գեղամ Սարգսյանի տան վրա: Սարգսյանից բացի՝ այդ ժամանակ տանը եղել են նրա կինը, դուստրը և վերջինիս 4 անչափահաս երեխաները: Ինքնապաշտպանության նպատակով Սարգսյանը դանակահարել էր վրացերեն խոսող 3 հանցագործներին, մյուսին հաջողվել էր փախուստի դիմել:

Գրիզլովայի խոսքերով՝ այս պահին ուսումնասիրվում է հարձակման գործում Սարգսյանի որդու հնարավոր մասնակցության տարբերակը, որը որոշ ժամանակ առաջ արտաքսվել էր Վրաստան:

«Դա տարբերակներից մեկն է, որն ուսումնասիրվում է: Սարգսյանի որդին արտաքսվել էր Վրաստան: Իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում նրա գտնվելու վայրը պարզելու համար»,- ասել է Գրիզլովան:

Դեպքից անմիջապես հետո ոստիկանությունը քայլեր է ձեռնարկել Սարգսյանի ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար: Տունը գտնվում է ոստիկանության մշտական հսկողության տակ, իսկ Սարգսյանի թոռնուհին դպրոց է գնում և այնտեղից տուն վերադառնում իրավապահ մարմինների ուղեկցությամբ:

Հետաքննության տվյալներով՝ 4 հանգացործները եղել են ծնունդով Վրաստանից և Ռուսաստանից, ապրել են Մոսկվայում և Մոսկվայի մարզում: Մեքենան, որով հանցագործները հասել էին Սարգսյանի տուն, հայտնաբերվել է նույն թաղամասում և առգրավվել՝ որպես իրեղեն ապացույց:

Այս պահին ինքը՝ Գեղամ Սարգսյանը, գտնվում է հիվանդանոցում դանակով հասցված վերքերով և գանգուղեղային վնասվածքով: Նրա դեմ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ նրա գործողությունը գնահատվել է որպես ինքնապաշտպանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում