ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ներկայացրեց վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված տեղեկանքները, որտեղ նշված էին, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում մինչև ապրիլի 17-ը նախընտրական հիմնադրամներին որքան գումար է փոխանցվել: Ներկայացման ժամկետը կապված է Ընտրական օրենսգրքում սահմանված կարգի հետ, ըստ որի` կուսակցությունները մինչև ապրիլի 17-ն իրենց հիմնադրամին փոխանցված գումարների մասին պետք է տեղեկանք ներկայացնեն ԿԸՀ, որը, Ընտրական օրենսգրքի 28-րդ օրենքի պահանջների համաձայն` ստանալով թեկնածուների և կուսակցությունների կողմից ներկայացված նախընտրական հիմնադրամների եղած միջոցների վերաբերյալ հայտարարագրերը, դրանցում առկա տեղեկությունների հիման վրա կազմում է համապատասխան տեղեկանք:
Այնուհետև վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը երկու օրվա ընթացքում դրանց հիման վրա պատրաստում է փաստաթուղթ, որը հետո տեղադրվում է ԿԸՀ-ի կայքում: Այսօր տեղեկանքների վերաբերյալ զեկույցը կարդաց Ա. Սմբատյանը:
Ըստ այդ զեկույցի` ԲՀԿ նախընտրական հիմնադրամ է փոխանցվել 54 մլն դրամ, որից ապրիլի 16–ի դրությամբ, հիմնադրամում մնացել է 18 մլն 403 հազար 440 ՀՀ դրամ:
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական հիմնադրամում ապրիլի 17–ի տվյալներով՝ եղել է 72 մլն 797 հազար 400 դրամ, որից այժմ մնացել է 37 մլն 496 հազար 190 դրամ:
ՀԱԿ-ի նախընտրական հիմնադրամին փոխանցվել է 4 մլն 599 հազար դրամ, որի մնացորդն այժմ կազմում է 1 մլն 111 հազար դրամ:
ՀՅԴ–ի նախընտրական հիմնադրամին փոխանցվել է 23 մլն 148 հազար դրամ, որի մնացորդն այժմ կազմում է 2 մլն 994 հազար 140 դրամ:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախընտրական հիմնադրամին է փոխանցվել 2 հարյուր 55 հազար դրամ, որի մնացորդը կազմում է 55 հազար դրամ:
Հայաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրամին փոխանցվել է 1 մլն 4 հարյուր հազար դրամ, որից այժմ հիմնադրամում առկա է 884 հազար 885 դրամը:
ՀՀԿ–ի նախընտրական հիմնադրամին է փոխանցվել 77 մլն 886 հազար 780 դրամ, որից այժմ առկա է 27 մլն 877 հազար 450 մլն դրամը:
«Միավորված հայեր» կուսակցության նախընտրական հիմնադրամին փոխանցվել է 490 հազար 980դրամ, որից մնացել է 146 հազար դրամ:
ՕԵԿ-ի նախընտրական հիմնադրամում կար 22 մլն 613 հազար 400 դրամ, որից իրականացված ծախսերի արդյունքում այժմ կա 5 մլն 695 հազար 400 դրամ:
Նշենք, որ այս թվերը ներկայացրել են տվյալ կուսակցությունները, և գումարները ծախսվել են միայն քարոզչության նպատակով` տարածքների վարձակալության, տպագիր նյութեր, պաստառներ, վահանակներ պատվիրելու համար:









































