Լոնդոնյան «Չելսի»-ի հարձակվող Խուան Մատան չի կասկածում, որ իր ակումբին շատ դժվար կլինի Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Չելսի» – «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպման ժամանակ գրավել հակառակորդի դարպասը:
«Վիկտոր Վալդեսին պաշտպանած դարպասը գրավելը շատ դժվար է, քանզի նա հզոր դարպասապահ է: «Բարսելոնա»-ն ոչ միայն լավ գրոհում է, այլ նաև հիանալի պաշտպանվում: Հիացմունք է պատճառում այդ թիմի պրեսինգը հակառակորդի կիսադաշտում: Կցանկանայի կատալոնական թիմում առանձնացնել Խավիեր Մասկերանոյին», – The Sun հանդեսը մեջբերել է Մատայի խոսքերը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Չելսի» – «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում:






































