Lragir.am-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ, այսօր հայ-ադրբեջանական հենակետերի միջև մի քանի ժամ տևողությամբ հրաձգություն է տեղի ունեցել:
Ընդամենը ժամեր առաջ Տավուշի մարզի Չինարի և Այգեձոր գյուղերի մոտակայքում տեղակայված «Մեհրաբներ» զորամասի «Խուբան» հենակետում հակառակորդի կողմից կրակոցներ են արձանագրվել: Զոհվել է մեկ ժամկետային զինծառայող, վիրավորվել նույնպես մեկը:









































