Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը իր երկրպագուներին է ներկայացրել «Հիշողություններ. անհավանական ճշմարտություն իմ կյանքի մասին» մեմուարների գիրքը:
Գրքում նկարագրվում է 21-ամյա մարզիկի կարիերային թռիչքը, որն ԱՄՆ էր տեղափոխվել՝ երջանկություն որոնելու: Այս մասին հայտնում է «Նովոլիտիկան»:
Շվարցենեգերը նկարագրում է համառ երիտասարդ մարդու ճակատագիրը, որը ողջ ազատ ժամանակն անցկացնում էր մարզումների վրա, նկարագրում է նաև կինոյում առաջին քայլերը, հաջողություններն ու հոնորարները:
Շվարցենեգրը պատմում է, թե ինչպես է իրեն հաջողվել իրագործել «ամերիկյան երազանքը» համառության ու աշխատասիրության միջոցով:
Գրքի որոշ գլուխներ էլ նվիրված են «Ոսկե նահանգի» նահանգապետ եղած տարիներիին:
Միաժամանակ, գրքի շնորհանդեսը պետք է տեղի ունենա Facebook-ում ու Twitter-ում, որտեղ մի քանի ժամում Շվարցենեգերը կարողացել է հավաքել 2 մլն բաժանորդի:
Մեմուարները լույս կտեսնեն 2012թ. հոկտեմբերին:









































