Ճապոնիայի կառավարությունը այսօր` ապրիլի 18-ին, պաշտոնապես հայտարարել է, որ չի կարողացել ժամանակին նախազգուշացնել բնակչությանը ապրիլի 13-ին հյուսիսկորեական հրթիռի գործարկման մասին իրազեկման համակարգում խափանումների ու իրարանցման պայմաններում: «Տեղեկատվության հաղորդման ժամանակ եղել են պահեր, որոնք կարիք ունեն բարելավման»,- այսօր խորհրդարանում հայտարարել է երկրի վարչապետ Յոսիխոկո Նոդան:
«Պետք էր արագ գործել»,- ասել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Օսամա Ֆուձիմուրան։
Ապրիլի 13-ին արձակված հյուսիսկորեական եռաստիճան համակարգ ունեցող հրթիռը արաբանյակի հետ թռել է ավելի քան մեկ րոպե ու պայթել: Դրա բեկորները ընկել են Դեղին ծովը` Հարավային Կորեայի ափերի մոտ:
Սակայն հաջող գործարկման դեպքում այն 10 րոպե անց կհայտնվեր ճապոնական Իսիգակի կղզու մոտ, որտեղ դրա ընկնելու դեպքում կգործեին երկու հակահրթիռային պաշտպանության համակարգերը:
Տեղի բնակչությանը խոստացել էին հրթիռի գործարկումից 3 րոպե անց նախազգուշացնել օդային վտանգի մասին բարձրախոսով, ռադիոյով ու հեռուստատեսությամբ:
Ճապոնիայի կառավարությունը, սակայն, այդ մասին պաշտոնապես հայտարարել է հրթիռի գործարկումից միայն 40 րոպե անց:
Այսօր Ճապոնիայի ռազմածովային ուժերը խոստովանել են, որ հիրթիռի գործարկումը չի հաջողվել ֆիքսել:








































