Friday, 05 06 2026
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում

Ինչի՞ց իրավունք ունի խոսել ՀՀԿ-ն

Երևանի կառավարման թեման դարձել է Սերժ Սարգսյանի երևանյան նախընտրական հանդիպումների կարմիր թելերից մեկը: Նա խոսում է Երևանի կառավարման որակի փոփոխության մասին, հայտարարում է, թե փոխելու են տարիներ ի վեր արմատացած վերաբերմունքը քաղաքի հանդեպ:

Այստեղ թերևս երկու էական պահ կա: Նախ՝ Երևանի կառավարման, Երևանի հանդեպ վերաբերմունքի փոփոխության մասին, թերևս, ավելի ճիշտ է խոսել Երևանի ավագանու ընտրության ժամանակ, որովհետև Սահմանադրության համաձայն՝ Երևանն արդեն համայնքի կարգավիճակ ունի և Երևանի ղեկավարությունն ընտրվում է քաղաքացիների քվեարկությամբ: Հետևաբար, թերևս, փոքր-ինչ տարօրինակ ու նաև պոպուլիստական են Երևանի կառավարման որակական փոփոխության մասին հայտարարությունները, առավել ևս այն դեպքում, երբ ընդամենը երեք տարի առաջ է տեղի ունեցել Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություն, ու շուտով նաև հերթական ընտրության ժամանակն է գալիս: Հետևաբար՝ գուցե ավելի լավ կլինի, որ ՀՀԿ-ն Երևանինը թողնի Երևանին, իսկ երևանցու հետ խոսի պետության ռազմավարական խնդիրների մասին, որովհետև խորհրդարանի նոր որակը առավել քան հենց դրա համար է անհրաժեշտ:

Երկրորդ պահն այն է, որ Սերժ Սարգսյանը Երևանի կառավարման նոր որակի, նոր մոտեցումների մասին խոսում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ: Տարոնը նրան ուղեկցում է երևանյան ընտրարշավների ընթացքում: Սերժ Սարգսյանը կարող է նոր որակի ու մոտեցման շրջանակում իր կուսակցական ենթակային ասել՝ Տարոն, մի ուղեկցիր ինձ, ինձ ուղեկցողներ շատ կան, դու ավելի լավ է քաղաքի և քաղաքացիների խնդիրներով զբաղվիր, որոնք ինձ ուղեկցողներից ավելի շատ են: Բայց Սերժ Սարգսյանն այդ բանը, կարծես թե, չի ասում, որովհետև եթե ասեր, ապա Տարոնը հազիվ թե շարունակեր հանդուգն համառությամբ ուղեկցել Սարգսյանին, որովհետև Սարգսյանն, ի վերջո, քաղաքացիական ակտիվիստ չէ, որի խոսքը Տարոն Մարգարյանը համառորեն անտեսի: Իսկ արդյոք Սերժ Սարգսյանն իրեն ուղեկցող Տարոն Մարգարյանի հետ գոնե խոսո՞ւմ է քաղաքի կառավարման ընթացիկ խնդիրներից, օրինակ` հենց նույն Մաշտոցի պուրակից: Արդյոք նա փորձո՞ւմ է Մարգարյանին նոր որակի կառավարման գաղափարներ հուշել, որոնք կարելի է, օրինակ, սկսել ներդնել Մաշտոցի պուրակից: Արդյոք Սերժ Սարգսյանը հարցնո՞ւմ է Տարոն Մարգարյանին, թե՝ Տարոն, այդ ինչպե՞ս է պատահում, որ երբ հայտարարում ես կանաչ տարածքների հաշվին այլևս ոչ մի շինարարություն չթույլատրելու մասին, մեկ էլ հանկարծ հաջորդ օրը առավոտյան մի քանի նոր ծառ են հատված լինում Երևանում: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը փորձե՞լ է արդյոք Երևանի հանդեպ նոր մոտեցումների առումով Տարոն Մարգարյանին հուշել, որ խնդիրներ հետապնդող քաղաքացիների հետ պետք է ոչ թե հաղորդակցվել շքեղ տախտակապատ աշխատասենյակի փափուկ բազմոցներում, այլ այնտեղ, որտեղ խնդիրն է, որտեղ քաղաքացու պայքարն է, որովհետև ոչ թե քաղաքացին է Տարոնի ենթական, այլ Տարոնն է քաղաքի ու քաղաքացու ծառայողը:

Սերժ Սարգսյանն ունի Երևանի հանդեպ նոր մոտեցումների մասին խոսքերը առարկայացնելու և դրանով քաղաքացիական հավատի ամուր հիմքեր գցելու լավ հնարավորություն, բայց դատելով այն ամենից, ինչ շարունակում է կատարվել Երևանում և Մաշտոցի պուրակում, Սարգսյանն ընդամենը փորձում է լրացնել նախընտրական ժամանակը և օգտվել քաղաքացու դյուրահավատությունից, թեև հայտարարում է, թե պետք չէ դյուրահավատ լինել մյուս քաղաքական ուժերին լսելիս: Իսկ ինչո՞ւ քաղաքացին պետք է դյուրահավատ լինի ՀՀԿ-ին լսելիս: Ավելին՝ հենց ՀՀԿ-ից է, որ պետք է պահանջել առարկայական վկայություններ Երևանի հանդեպ նոր վերաբերմունքի առումով, որովհետև ի տարբերություն այլ ուժերի, ՀՀԿ-ն արդեն երեք տարի է Երևանի ավագանու բացարձակ մեծամասնությունն է կազմում և չունենալով որևէ մեկի կարիքը՝ կառավարում է Երևանը: Հետևաբար, ինչի մասին էլ ՀՀԿ-ն խոսի, Երևանի մասին խոսելու իրավունք չունի, որովհետև բացի երեք քաղաքապետերից, ՀՀԿ-ն Երևանում չի փոխել ոչինչ: Թեև ՀՀԿ-ն հազիվ թե ունի կառավարման որևէ այլ ոլորտի վերաբերյալ խոսելու իրավունք:

1998 թվականից իշխանության եկած այդ ուժը իր ամենամեծ ձեռքբերումներն արձանագրել է «հայկական աշխարհի» ուժեղների հետ կնքած ներիշխանական գործարքներում: ՀՀԿ-ն ներկայումս իրավունք ունի խոսել միայն դրանցից, հպարտանալ, նույնիսկ դասեր տալ այլ ուժերի, թե ինչպես պետք է գործարքներ կնքել, իշխանության երկարաժամկետ ուղեգրի համար, որի գնի մեջ ներառվում են բոլոր ծառայությունները: Այլ ձեռքբերումներ, պետական կառավարման, նաև ՏԻՄ կառավարման համակարգերում, ՀՀԿ-ն չունի, այլապես այսօր չէր խոսի հավատալու և փոխելու մասին:

Միևնույն ժամանակ, կա նաև խնդրի հակառակ կողմը: Բանն այն է, որ Երևանն այնքան է շահագործվել, այնքան է մսխվել, քաղաքն այնքան է ծառայել տարբեր կլանների բիզնես-շահերին, այնքան է լցվել բետոնով, որ այլևս քաղաքում հետագա այլանդակությունների համար տարածք գրեթե չի մնացել: Եվ իշխանությունը պարզապես այլևս ֆիզիկապես կանգնել է Երևանն առաջվա նման շահագործելու անհնարինության առաջ: Այսինքն՝ ոչ թե իշխանության միտքն ու կամքն է փոխվում, այլ պարզապես Երևանի հնարավորություններն են նվազում այդ մտքի ու կամքի ավանդական դրսևորումները բավարարելու համար: Եվ իշխանությունը պարզապես ստիպված է կամաց-կամաց հանգիստ թողնել Երևանը, որ քաղաքը մի քիչ ուժ հավաքի, մի քիչ շնչի:

Խնդիրն այն է, որ Երևանի բոլոր հնարավոր կառուցապատման թույլտվությունները, երևի թե, արդեն վաճառվել են, բոլոր այգիները, կանաչապատ տարածքները, պուրակները արդեն վաճառված են, ու հիմա մնում է ընդամենը հերոսաբար հայտարարել, թե այլևս հնի պես չի լինի, այլևս նոր մոտեցում է լինելու: Մինչդեռ Երևանի խնդիրը դա չէ, այլ նախկին, արդեն կատարված այլանդակություններն ուղղելն ու քաղաքի շնչափողերը դրանցից ազատելն է: Դա է լինելու նոր մոտեցումը Երևանին, դա է Երևանի պահանջը քաղաքային օրգանիզմի փրկության համար: Այստեղ է, որ Երևանին պահանջվում է նորը, համարձակը, հեղափոխականը: Երևանում նոր այլանդակություններ թույլ չտալը շատ քիչ է, որովհետև եղածն արդեն այնքան շատ է, որ քաղաքը, միևնույն է, չի կարող երկար դիմանալ դրանց ծանրության տակ: Մինչդեռ այդ մասին իշխանությունը ոչինչ չի խոսում: Ամենակարևորի մասին իշխանությունը լռում է՝ խոսելով հիմնականում քարոզչական կատեգորիաներով:

Անշուշտ, խնդիրն այն չէ, որ Երևանում պետք է կուլակաթափություն և սեփականության վերաբաշխում կատարել, բայց որ քաղաքում պետք է լուծվի արդեն իսկ թույլ տրված խեղումների՝ քաղաքաշինական կամայականությունների և բնապահպանական ավերումների խնդիրը, որ դա պետք է համակարգային լուծում ստանա և իրավիճակը պետք է շտկվի՝ թերևս կասկածից վեր է: Որովհետև Երևանում վաղուց արդեն անցել են այն սահմանը, որից այս կողմ կանգ առնելը դեռ հնարավոր էր ելք համարել: Ելքը մնացել է շատ հետևում, և դրա համար պահանջվում է դեռ շատ հետ գալ՝ ելքին հասնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում