ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «կվրդովվի», եթե քննությունը պարզի, որ իրականությանը համապատասխանում են Կոլումբիայում իր անվտանգության ուժերի որոշ ներկայացուցիչների պահվածքի մասին տեղեկությունները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ Բոգոտայում Համաամերիկյան գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահի անվտանգության խմբի 12 անդամներ ետ էին ուղարկվել ԱՄՆ, քանի որ փորձել էին վարձել մարմնավաճառների, ինչի հետևանքով խնդիրներ էին առաջացել տեղի ոստիկանության հետ:
«Մենք Միացյալ Նահանգները ներկայացնում ենք նրա սահմաններից դուրս: Երբ մենք արտասահմանում ենք, ապա պետք է համապատասխանենք վարվելակերպի ամենաբարձր չափանիշներին»,- ասել է Օբաման Կոլումբիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես կսպասեմ հետաքննության ավարտին, որից հետո իմ թիկնազորի հարցով վերջնական որոշում կընդունեմ»,- ասել է նախագահը:









































