ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը շատ ուրախ է, որ ՀՀԿ-ն, ի դեմս Սերժ Սարգսյանի, Արարատի մարզում կոչ է անում պաշտպանել անկուսակցական, ՀՅԴ կողմից առաջադրված Արայիկ Գրիգորյանին: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Հարցին՝ ի՞նչը կարող էր Սերժ Սարգսյանին նման կոչի մղել, Սպարտակ Սեյրանյանը պատասխանեց. «Դա արդեն հարցրեք պաշտպանողներին: Ես ո՞նց մեկնաբանեմ, թե մեկ այլ քաղաքական ուժ ինչի՞ց ելնելով կամ ի՞նչը հաշվի առնելով է պաշտպանում մեր կողմից առաջադրված թեկնածուին»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն Արարատի մարզի Ավշար գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ընտրել պատգամավորության թեկնածու Արայիկ Գրիգորյանին, ում առաջադրել է ՀՅԴ-ն:
«Տարօրինակ երևույթ մի համարեք: Մենք հանդուրժողականության և քաղաքակիրթ երկխոսության կողմնակից ենք և շատ կարեւոր խնդիրներ փորձում ենք լուծել՝ միավորելով շատերի ջանքերը: Եթե Արայիկը Հանրապետական չէ, դա ոչինչ չի նշանակում»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը: