Associated Press-ի փոխանցմամբ՝ Դանիայի դատախազությունը ապրիլի 13-ին հայտարարել է գահին հավակնող արքայազն Ֆրեդերիկի սպանության նպատակով կազմակերպվող դավադրության բացահայտման մասին:
Քննիչների տվյալներով՝ 4 դավադիրներ պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել Politiken թերթի խմբագրությունում, որտեղ պետք է այցելեր թագավորական ընտանիքի ներկայացուցիչը՝ մասնակցելու մարզիկների պարգևատրման արարողությանը:
Կասկածյալներից 3-ը Շվեդիայի քաղաքացիներ են, 4-րդը Շվեդիայում մշտական բնակություն հաստատած Թունիսի քաղաքացիներ: Նրանք ցանկացել են այդ կերպ վրեժ լուծել Դանիայից՝ 2005 թվականին Jyllands Posten պարբերականում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման համար:
Նրանց ձերբակալել էին դեռ 2010-ին՝ Jyllands Posten խմագրության վրա հարձակում նախապատրաստելու համար: Կասկածյալների բնակարաններում իրականացված խուզարկությամբ՝ ոստիկանները անօրինական զենքեր ու պայթուցիկներ էին հայտնաբերել:
Մեղադրանքների հաստատման դեպքում, չկայացած ահաբեկիչները կազատազրկվեն մինչև 16 տարի ժամկետով:








































