Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանի նահանգի Բաշքալե շրջանում շրջվել է Ժանդարմերիայի զինվորական փոխադրամիջոցը: Դեպքը տեղի է ունեցել Ալբայրաք ու Ուղուրլու գյուղերի միջև:
Վթարի հետևանքով վիրավորվել է մեկ սերժանտ և մեկ զինվոր: Սերժանտի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Նրան ռազմական ուղղաթիռով Բաշքալեի հիվանդանոցից տեղափոխել են Վանի հիվանդանոց:









































