Haber Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիայում ատոմակայանի կառուցման շուրջ բանակցությունների նպատակով թուրքական պատվիրակությունը հաջորդ շաբաթ մեկնելու է Չինաստան, որի հետ Թուրքիան կնքել է ատոմակայանների ոլորտում համագործակցության համաձայնագիր.
«Եթե բանակցությունները հաջող ավարտ ունենան, ապա կարող է ստորագրվել նոր պայմանագիր: Մինչև բանակցությունների ավարտը հնարավոր չէ խոսել այս կամ այն երկրի հետ համագործակցության մասին: Մենք նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններ ենք վարում Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ: Մենք կընտրենք այն երկիրը, որը կհամապատասխանի մեր պահանջներին»:











































