News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխվարչապետ, եվրոպական և եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն Ստամբուլում մասնակցել է Եվրասիական տնտեսական 15-րդ գագաթնաժողովի աշխատանքներին:
Իր ելույթում Բարամիձեն շեշտը դրել է էկոլոգիապես մաքուր էներգիայի արտահանման հարցում Վրաստանի հնարավորությունների վրա: Բարամիձեն ընդգծել է, որ Վրաստանը կարող է ընդգրկվել էկոլոգիապես մաքուր էներգիա արտադրողների ու արտահանողների առաջատարների թվում:
Իր ելույթում Բարամիձեն խոսել է նաև Վրատանի իրականացրած բարեփոխումներից ու գրանցած առաջընթացից:









































