2000-2011 թթ. ընթացքում Հայաստանի ուղևորափոխադրումների առումով դրական հաշվեկշիռ, այսինքն՝ երբ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ վերադարձել են հայրենիք, քան լքել են այն, եղել է 2004-2006 թվականներին: ՀՀ Միգրացիոն պետական գործակալության տվյալներով՝ մինչև 2004 թ. բացասական սալդոն սկսել է նվազել, իսկ 2007-ից կրկին աճել է:
Այսպես՝ 2000 թ. հաշվեկշիռը եղել է -57.5 հզ. մարդ, 2001-ին՝ -60.4 հզ. մարդ, 2002-ին՝ -2.7 հզ. մարդ, 2003-ին՝ -10.2 հզ. մարդ, 2004-ին՝ 2.1 հզ. մարդ, 2005-ին՝ 12.5 հզ. մարդ, 2006-ին՝ 21.8 հզ. մարդ, 2007-ին՝ -3.2 հզ. մարդ, 2008-ին՝ -23.1 հզ. մարդ, 2009-ին՝ -25.0 հզ. մարդ, 2010-ին՝ -46.7 հզ. մարդ, 2011-ին՝ -43.8 հզ. մարդ:
Ի դեպ, գործակալության ցուցանիշները չեն համընկնում Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ: ԱՎԾ-ն մարդկանց արտագաղթի ավելի բարձր ցուցանիշներ է արձանագրել: Մասնավորապես, միայն ՀՀ քաղաքացիների մասով հաշվեկշիռը 2011-ին եղել է -49.1 հզ. մարդ, 2010-ին՝ -57.2 հզ. մարդ:








































