Ապրիլի 11-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում բախվել «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ բախման հետևանքով «ՎԱԶ-2108»-ի վարորդը և միկրոավտոբուսի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:









































