Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մյուս շաբաթ Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայադի հետ կայանալիք հանդիպման ժամանակ պատրաստվում է առաջարկել ուղղակի բանակցություններ սկսել Մահմուդ Աբբասի հետ:
The Times of Indian-ը հաղորդում է, որ Իսրայելի վարչապետը պատրաստվում է ապրիլի 17-ին Երուսաղեմում հանդիպել Պաղեստինի իր գործընկերոջ և երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս տեղեկությունը հաղորդել են Նեթանյահուի գրասենյակից:
Սա կլինի առաջին բարձրակարգ հանդիպումը երկու կողմերի միջև դեռևս 18 ամիս առաջ խաղաղության գործընթացի կասեցումից հետո:
Հաղորդվում է, որ Նեթանյահուն պատրաստվում է առաջարկել բարձրացնել բանակցությունների մակարդակը և ցանկանում է դեմ առ դեմ հանդիպել Աբբասի հետ:









































