Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Ուկրաինան կարող է Ռուսաստանին հանձնել Պուտինի դեմ մահափորձի կազմակերպման մեջ կասկածվողներին

Ուկրաինան կարող է Ռուսաստանին հանձնել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի նախապատրաստման երկու կասկածյալներին: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել երկրի գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Յուրի Բոյչենկոն: «Համապատասխան գործընթացների ավարտից հետո հնարավոր է երկու կասկածյալների հետ հանձնումը ՌԴ–ին՝ նրանց քրեական պատասխանատվության առջև կանգնեցնելու համար»,- ասել է Բոյչենկոն՝ հավելելով, որ հնարավոր հետ հանձնման որոշումը կընդունի ուկրաինական դատարանը։ Այս մասին հաղորդում է ИТАР ТАСС-ը:

Խոսքը վերաբերում է Չեչնիայի բնիկ Ադամ Օսմաևին և Ղազախստանի քաղաքացի Իլյա Պյանզինին: Նրանց կասկածում են ՌԴ կառավարության ղեկավարի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ:

Գլխավոր դատախազության ներկայացուցչի խոսքերով՝ Կիևը կարող է Ռուսաստանին հանձնել Ուկրաինայում բացված քրեական գործի նյութերը: «Նյութերը կհանձնվեն Ռուսաստանի դատախազությանը՝ հետաքննություն վարելու համար»,- նշել է Բոյչենկոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի և ՌԴ–ի հատուկ ծառայություններն Օդեսայում ձերբակալել են ենթադրվող հանցագործներին, ովքեր գտնվում էին միջազգային հետախուզման մեջ: Նրանց ցուցմունքներից պարզվել է, որ Ռուսաստանում մարտի 4-ին տեղի ունեցած ընտրություններից անմիջապես հետո իրենք նախատեսել էին մահափորձ իրականացնել Պուտինի դեմ:

Հետաքննության տվյալներով, թաքնվելով Անվտանգության դաշնային ծառայությունից, ահաբեկիչները գաղտնի ժամանել են Ուկրաինա: Օդեսայում վարձակալված բնակարանում նրանք զբաղվել են պայթուցիկներ պատրաստելով, որի արդյունքում հունվարի 4-ին տեղի է ունեցել ինքնաբուխ պայթյուն, ապա՝ հրդեհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում