Նախագահի Արմավիրի մարզ այցելությունը շարունակվում է: ՀՀԿ քարոզարշավի շրջանակում նախագահ Սարգսյանը ելույթ ունենալով Էջմիածնում՝ ընտրողների առաջ հանդես եկավ կոչով. «Եղեք սթափ և զուսպ, մեր կարգախոսը մենք շատ ճիշտ ենք ընտրել, առանց հավատալու որևէ բան չի կարող լինել, բայց մի բանում կարող եք միշտ թերահավատ լինել՝ դրանք նախընտրական խոստումներն են: Այս մեկ ամսվա ընթացքում փորձելու են մեծ բազմություն հավաքել փոքր շրջաններում, անհավատալի, անիրականանալի խոստումներ տալ»,- ասաց նա:
ՀՀԿ նախագահը խորհուրդ տվեց աշխատել առավոտից երեկո, նույնը պահանջել իրենց ընկերներից, թիմակիցներից, պետական պաշտոնյաներից:
Էջմիածնում էլ նա կոչ արեց ընտրել իրենց ողջ օրը հետևող Սեդրակ (Սեյրան) Սարոյանին:
Ի դեպ, Արմավիրի այս ընտրատարածքում առաջադրված Հանրապետական Հակոբ Հակոբյանը ներկա չէր:







































