Երեքշաբթի Լիբիայում անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել ՄԱԿ-ի տրանսպորտային միջոցների շարասյունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով հետախուզության իր աղբյուրները: Չարագործները ձեռքի նռնակ են նետել, սակայն այն նպատակին չի հասել, և ոչ ոք չի տուժել:
Հիշեցնենք. Լիբիայում անցյալ տարի տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից և Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո իրավիճակն այդ երկրում շարունակում է անկայուն մնալ: Հաճախակի բախումներ են տեղի ունենում տարբեր ցեղերի միջև, իսկ կենտրոնական իշխանություններին չի հաջողվում դրությունը հսկողության տակ վերցնել և զինաթափել նրանց:









































