Նիժեգորոդի ցանկացած գերեզմանատուն սկսվում է օրենքով գողերի և քրեական հեղինակությունների պանթեոնից: Գերեզմանների շքեղությունն ու ձևավորումները մինչ օրս ապշեցնում են մարդկային երևակայությունը, թեև դրանք կառուցվել են 20 տարի առաջ. Զարանկոյի, Սելիվանովի, Պոտանինի, Կրյուկովի, Պիկին եղբայրներինը` Ավտոզավոդսկ քաղաքում, Սեմերիկովներինը, Բատուրինինը և շատ ուրիշներինը` Նովոսորմովսկի գերեզմանատանը: Ոչ, նրանք մարտահրավեր չեն նետում հասարակությանը, ինչպես մտածում են շատերը, այլ հենց իրենց հատուկ լեզվով հանգուցյալները զգուշացնում են ապրողներին բոլորովին այլ բանի մասին` գողական կյանքը շատ կարճ է: Նրանից շատերը չեն բոլորել նույնիսկ 40 տարին:
Անզիջում պայքարը սեփական ազդեցության համար և ինտրիգների նկատմամբ ունեցած հակումը` որքան հնարավոր է շատ փող աշխատելու նպատակով, բերել են նրան, որ մինչ խոր ծերություն ապրում են նրանցից շատ քչերը: Սակայն նրանք էլ շարունակում են ապրել օպտիկական զենքի նշանառության տակ, թեև շատերն օրինականացնում են իրենց քրեական բիզնեսը և մտնում քաղաքականության մեջ, ոմանք էլ պարզապես դառնում օրինապահ հարկատու: Դրա վառ օրինակն է Վլադիսլավ Իվանկովը` Յապոնչիկը, ում հուղարկավորությունը տեղի ունեցավ 2009-ի հոկտեմբերին` Մոսկվայում: Նրան սպանել էին մայրաքաղաքի Խորոշևսկի խճուղու վրա գտնվող Тайский слон ռեստորանի մուտքի մոտ: Քիլլերները նրա վրա էին դատարկել օպտիկական նշանառության 2 զենքերի ողջ պահունակը:
Յապոնչիկը հուղարկավորվեց Վագանկովսկի գերեզմանատան 50-րդ հատվածում` հանրության սիրելի դերասան Լեոնիդ Խարիտոնովի հարևանությամբ: Այդ պատճառով մոտ ապագայում չի հաջողվի` ազատվել 90-ականների այդ տխուր ժառանգությունից /կենտրոնական հատվածներում, մուտքի մոտ գտնվող այդ շքեղ գերեզմանատներից/: Բացի դա, ով իր հոգուն մեղք կանի` նրանց հոգու հանգստությունը խաթարել և աճյունն ու շքեղ գերեզմանները տեղափոխել կենտրոնական հատվածներից ինչ-որ ծայրամասային տեղ` համապատասխան իրենց քաղաքացիական կարգավիճակին, ավելի մոտ ինքնասպաններին ու բոմժերին: Բանն այն է, որ նրանց գաղափարական հետևորդները, ովքեր իրենց մահից հետո ևս գերազանցելու են մեր երևակայության սահմանները, դա անում են նույն փութաջանությամբ և որպես մարտահրավեր արդեն միջազգային հանրությանը:
Վախեցրել են նույնիսկ Օբամային. ԱՄՆ կառավարությունը հատուկ որոշման մեջ նիժեգորոդյան գողերի անունները ներառել է տրանսազգային հանցախմբերի այն ցուցակում, որոնք ավելի մեծ վտանգ են ներկայացնում Միացյալ Նահանգների համար: Ճապոնական յակուձայի, իտալական կամորաների և մեքսիկական «Լոս-Սետաս»-ների ցուցակում և նրանց կողքին հիշատակված է նաև ՙԲրատսկի կրուգ՚ հանցախումբը, որը միավորում է ԽՍՀՄ-ից դուրս եկածներին: Անդրօվկիանոսյան հատուկ ծառայության կազմած տեքստում հստակեցվում է, որ ավելի վաղ այդ հանցախումբը հայտնի եղել որպես Семья одиннадцати, իսկ մինչ այդ` Двадцатка:
Ուշագրավ է, որ «Բրատսկի կրուգ»-ի 7 լիդերների շարքում հիշատակված են Նիժնի և Ձերժինսկու օրենքով գողեր Վլադիսլավ Լեոնտևի /մականունը` Բելի/ և Վասիլի Խրիստաֆորովի /Վոսկրես/ անունները: Նրանք իբր այժմ ապրում են Արաբական Միացյալ Էմիրություններում և վերահսկում են թմրամիջոցների մաքսանենգությունը: Բացի դա, հանդես են գալիս որպես հանցավոր գործունեության ցանցի կոորդինատորներ, որոնք գործում են Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում: Ամերիկյան վերլուծաբանները համոզված են, որ «Բրատսկի կրուգը» համակարգում է ոչ միայն մաֆիայի միջազգային կենտրոնը, այլ նաև հանդիսանում է ինքնատիպ արբիտրաժային դատարան, որը լուծում է առանձին հանցախմբերի միջև վեճերը:
Անցյալ տարվա ամռանը, երբ Բարակ Օբաման ստորագրեց այդ հանցախմբերի լիդերների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանը, ամերիկյան իշխանությունները պետք է անցկացնեին 56 համապատասխան միջոցառումներ, այդ թվում` սառեցնեին նրանց բանկային հաշիվները, արգելանքի տակ առնեին ԱՄՆ-ում գտնվող նրանց ողջ գույքը, արգելեին ԱՄՆ քաղաքացիներին` նրանց հետ կոմերցիոն գործարքներ կնքել: Իսկ հանցախմբերի առաջնորդներին արգելեին մուտքը երկիր, հակառակ դեպքում նրանց սպառնում էր ձերբակալություն:
ՆԳՆ ԳՎ Նիժեգորոդսկի մարզի 6-րդ բաժնի պետ Եվգենի Վորոնինը НН լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում մի քանի մանրամասներ է հայտնել տեղի հեղինակությունների մասին, որոնց մասին հիշատակված է եղել նաև ԱՄՆ կառավարության որոշման մասին, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
Նիժեգորոդի օրենքով գողերը. 10 տարի առաջ Նիժեգորոդյան մարզի ՆԳ ԳՎ-ի օպերատիվ հաշվառման մեջ են եղել տեղի 7 օրենքով գողեր` Վլադիմիր Վագինը /մականունը` Վագոն/, Վլադիսլավ Լեոնտևը /Բելի/, Վասիլի Խրիստաֆորովը /Վոսկրես/, Անդրեյ Գամլևսկի /Գամլետ/, Սերգեյ Ռազժիվին /Սեկա/, Կամո Սաֆարյան /Կամո/ և Իգոր Նովիկովը /Նովիկ/: Որտե՞ղ են այսօր նրանք: Ե. Վորոնին. «Կամոն մեր քաղաքից գնացել է դեռ 2000-ական թվականներին և երկար ժամանակ ապրում էր Յալտայում, որտեղ միանգամայն օրինապաշտ բիզնեսմենի տպավորություն էր թողնում: Սակայն դա չխանգարեց Ուկրաինայի ոստիկանությանը` լուծել նրան հայրենիք` Մոսկվա արտաքսելու հարցը, որտեղ էլ նա այժմ ապրում է: Մոտավորապես 1 ամիս առաջ Կամոյին տեսել են Նիժնիում, բայց նա բոլորին բացատրել է, որ քաղաք է եկել Վագոնի թույլտվությամբ, ով այժմ գտնվում է Արաբական Էմիրություններում: Մեր կոլեգաները նրան խստորեն զգուշացրել են այլևս չհայտնվել Նիժեգորոդում»: Վորոնինը նշել է, որ Վագոնի հետ Դուբայում է գտնվում նաև մյուս օրենքով գողը` Բելին, և նրանք Նիժեգորոդի քրեական իրավիճակի վրա այժմ պրակտիկորեն որևէ ազդեցություն չունեն:
Վլադիսլավ Լեոնտևը` Բելին, «Գարդինյա» ռեստորանում քրեական հեղինակություն Ալեքսանդր Պոկրովսկու հետ ունեցած զինված փոխհրաձգությունից հետո, թաքնվեց և նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Լրագրողի հարցին, թե խոսակցություններ կան, որ Վոսկրեսը վերջին շրջանում ամենահեղիանակվորներից օրենքով գող Դեդ Հասանի` Ասլան Ուսոյանի ֆավորիտներից է, ով շքեղ առանձնատուն ունի Մերձմոսկովյան շրջանում, Վորոնինը պատասխանել է. «Վոսկրեսը պաշտոնապես բոմժ է. նա Ռուսաստանի տարածքում գրանցում չունի: Բելին, Վոսկերսը և Ցիրկաչը «սխալ» օրենքով գողեր են, եթե նրանց մտածելակերպին հետևենք: Բելին ստացել է այդ «գլխարկը» /օրենքով գողի թագը/` չունենալով դատվածություն, Վոսկրեսը ծառայել է բանակում, ինչը գողական լեզվով նշվում էորպես «ավտոմատչիկ», ով արժանի չէ գող լինելու: Իսկ Ցիրկաչի համար նույնիսկ պատշաճ բառեր գտնելն է դժվար: Դատապարտված լինելու ժամանակ նա ստորագրություն է տվել` Կոստարիխայի թիվ 5 գաղութի ադմինիստրացիայի հետ համագործակցելու, սակայն մեկ այլ գաղութ տեղափոխելուց հետո նա տուժել էր համախցակիցների սեքսուալ ագրեսիայից…»:
Գամլետը և Նովիկը այժմ ճաղերի ետևում են, և միայն օրենքով գող Սեկան է ազատության մեջ, ով աշխատում է իրավապահների ուշադրությունը չգրավել»: Այդ դեպքում ինչի՞ց է վախեցել ԱՄՆ իրավապահները, եթե ռուսական մաֆիոզիների գործունեությունից մարդիկ չեն տուժում: «Թե ինչով է զբաղվում ռուսական մաֆիայի նիժեգորոդյան յաչեյկան Դուբայում, մեզ, անկեղծ ասած, հետաքրքիր չէ: Թող ապրեն այնտեղ` առանց գլուխները վեր հանելու և անձնագրերը փոխելով: Մենք Արաբական Էմիրությունները չենք սպասարկում, թեև իսկապես աշխատում ենք իրավիճակը հսկողության տակ պահել, որպեսզի նրանց ինտրիգներից և օրենքով գողերի միջկլանային ռազբորկաներից չտուժեն Ռուսաստանի քաղաքացիները»,-նշել է 6-րդ վարչության պետը:
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ պատրաստեց Էլմիրա Մարտիրոսյանը









































