Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ԱՊՀ երկրների ՀՆԱ ցուցանիշները 2011թ. հունվար-նոյեմբերի համար: Ըստ այդմ`նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ամենացածր աճ արձանագրվել է Ադրբեջանում՝ 0.2%, իսկ ամենամեծ՝ 8.5%՝ Ղրղզստանում: Ռուսաստանում ՀՆԱ աճը կազմել է 4.1%, Բելառուսում՝ 5.8%, Ուկրաինայում՝ 6.6%, Մոլդովայում՝ 6.7%, Ղազախստանում՝ 7.0%, Տաջիկստանում՝ 7.5%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 2011-ի երրորդ եռամսյակում արձանագրված 6.5% աճը տարեվերջյան ամփոփ տվյալներով նվազեց և դարձավ 4.6%:









































