ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը պատրաստվում է երեքշաբթի այցելել Թուրքիայի հարավ՝ սիրիացի փախստականների ճամբար:
«Այդ այցը, ամենայն հավանականությամբ, կտևի ընդամենը մի քանի ժամ, քանի որ դրանից հետո պարոն Անանը պետք է մեկնի Իրան, որտեղ նրան սպասում են ապրիլի 11-ին»,- մեջբերում է Аgence France-Presse-ը իր դիվանագիտական աղբյուրներին:
Երեքշաբթի Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբար են պատրաստվում այցելել ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնը և Ջո Լիբերմանը:










































