Համաշխարհային բանկը տեղեկացնում է, որ իրենք այս տարի 55 միլիոն դոլար են հատկացրել Պաղեստինի զարգացմանը:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, գումարն ուղղվելու է Պաղեստինի կառավարական հաստատությունների և բիզնեսմենների աջակցությանը:
Համաշխարհային բանկի ներկայացուցչի խոսքերով ՝ Պաղեստինում տնտեսական աճի համար, սակայն, անհրաժեշտ է, որ Իսրայելը նվազեցնի պաղեստինցիների տեղաշարժվելու սահմանափակումները:
Ըստ Համաշխարհային բանկի՝ Իսրայելը պետք է տեղեկացնի հարկերի մասին և այլ փոփոխություններ էլ իրականացնի:
Իսրայելի պաշտոնատար անձինք իրենց հերթին հաղորդում են, որ սահմանափակումները իրականացվում են են անվտանգության երաշխիքների նպատակով, իսկ իրենք վերջին տարիներին արդեն բավականին փոփոխություններ կատարել են:









































