CNN Türk-ի փոխանցմամբ՝ «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատիրոջ կինը՝ Ահու Այսալը, կարող է դառնալ տիեզերքում հայտնված առաջին թրքուհին:
Նա արդեն իսկ գրանցվել է կարճատև տիեզերական զբոսանքին մասնակցելու համար, որը հոլանդական ընկերությունը ծրագրել է իրականացնել 2014 թվականին: Այսալը 95,000 դոլարի կանխավճար է արել: Տիեզերք թռչելու վիճակահանությունն անցկացվելու է համայն աշխարհում առաջին 100 դիմածների միջև:









































