ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը չի բացառում, որ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները դատական հայցադիմումներ ներակայացնեն` կապված ՄԱԿ – ի Անվտանգության խորհրդի մանդատի ներքո Աֆղանստանում ՆԱՏՕ -ի առաքելության չկատարման հետ: Ինչպես հայտնել է Interfax գործակալությունը, Իվանովն այս մասին հայտնել է այսօր մամլո ասուլիսին: Նրա խոսքով` Աֆղանստանում թմրամիջոցների արտադրությունը ՆԱՏՕ-ի գործողություններից հետո աճել է 40 անգամ:
Նա նաև նկատել է, որ բավական մեծ է հավանականությւոնը, որ դատական հայցադիմումներ ներկայացվեն նաև այն երկրների դեմ, որոնք մասնակցել են այդ գործողություններին` կապված այն բանի հետ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցներն ու միջազգային միջամտությունը ոչ թե լավացրել, այլ վատացրել են իրավիճակն Աֆղանստանում:









































