Փենսիլվանիայի նախնական ընտրություններից դեռ երեք շաբաթ առաջ անցկացված հարցումների համաձայն` Միթ Ռոմնին կրկին կհաղթի Ռիք Սանտորումին:
The Ticket-ի փոխանցմամբ` Սանտորումը ընդունել է, որ իր համար չափազանց կարևոր է Փենսիլվանիայում հաղթանակ տանելը: Սանտորումը 1991-ից 2007 թվականները Կոնգրեսում ներկայացրել է այս նահանգը:
Ըստ հարցումների` Ռոմնին կստանա ձայների 42 տոկոսը, իսկ Սանտորումը` 37 տոկոսը, Ռոն Փոլը կստանա Փենսիլվանիայի ձայների 9 տոկոսը, իսկ Նյութ Գինգրիչը` ընդամենը 6 տոկոսը:
Անցած ամիս անցկացված հարցումներում Փենսիլվանիայում առաջատարը Սանտորումն էր: Public Policy Polling-ի տնօրենի հաղորդմամբ` պատկերն այժմ ամբողջովին այլ է: