Սիրիայի կառավարությունը հանել է մինչև 42 տարեկան տղամարդկանց՝ առանց հատուկ թույլտվության երկրից դուրս գալու արգելքը: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Լիբանանի իշխանություններին:
Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվում էր, որ մարտի 24-ից Սիրիայում զորակոչային տարիքում գտնվող տղամարդկանց արգելվում է առանց հատուկ թույլտվության դուրս գալ երկրից:
Նշենք, որ թեև պաշտոնական Դամասկոսը իր համաձայնությունն է տվել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրին, սակայն մարտական գործողությունները շարունակվում են: Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում առաջինը դադարեցնել կրակը:









































