1000 ժամ անդադար բարձրաձայն կարդալ. այսպիսին է երկրորդ երիտասարդական ընթերցողական մարաթոնի արդյունքը, որին հասել են Դոմինիկյան Հարապետությունում:
43 օրվա ընթացքում 930 երիտասարդ դոմինիկացիներ, փոխարինելով մեկը մյուսին, բարձրաձայն կարդացել են Աստվածաշունչ և ազգային սահմանադրությունը:
Մարաթոնը եզրափակել է կարիբյան կղզու նախագահ Լեոնել Ֆերնանդեսը, որը 15 րոպեում կարդացել է Սահմանադրության մի քանի գլուխ:
Դրանից հետո Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը նրան հանձնել է սերտիֆիկատ, որը հավաստում է, որ դոմիկիկացի ընթերցասերների նոր նվաճումը կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում:
Նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանվել էր դարձյալ Դոմինիկյան Հանրապետությունում, երբ 5 ուսանողներ, փոխարինելով մեկը մյուսին, անդադար կարդացել էին երկրի նախկին նախագահ Խուան Բոշայի ստեղծագործությունները:









































