Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին և սփյուռքահայ մի խումբ բարերարների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Քաշաթաղի շրջանի զարգացման հիմնախնդիրներին, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանաշինության ոլորտներին:
Նախագահ Սահակյանը կարևորել է այս ուղղությամբ համայն հայության ջանքերը՝ այն համարելով նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, պաշտոնատար այլ անձինք:









































