Դանիայում զանգվածային բախումներ են տեղի ունեցել ազգայնականների և հակաֆաշիստների միջև: Դանիական Օրհուս քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի աջակողմյան հակաիսլամիստական խմբավորումների հավաք, որին մասնակցել են գրեթե 160 անդամներ: Միաժամանակ դանիական ձախակողմյան ուժերի և արհմիությունների կողմից բողոքի ցույց է կազմակերպվել, որին մասնակցել է գրեթե չորս հազար մարդ:
Որոշ ժամանակ «աջերի» ցույցը հանգիստ է ընթացել, բայց ակցիայի վերջում հայտնվել են մի քանի այլ խմբեր, որոնք սկսել են ընդդիմադիրների հետ բախման առիթ փնտրել: Իսկ երբ ոստիկանությունը նրանց թույլ չի տվել մասնակցել հակաիսլամիստական ցույցին, նրանք սկսել են ոստիկանների վրա քարեր նետել:
Զանգվածային անկարգությունների հետևանքով մի քանի մարդ է տուժել, այդ թվում՝ նաև ոստիկան: Անկարգությունների 89 մասնակից ձերբակալվել է դանիական ոստիկանության կողմից:









































