Եղիսաբեթ Առաջինի՝ Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհի Եղիսաբեթ 2-րդի հանգուցյալ մայրը, եղել է մի ֆրանսիացի խոհարարուհու դուստր: Նման ենթադրություն է պարունակվում Լեդի Քոլին Քեմփբելի գրած մայր-թագուհու կենսագրության մեջ: Այս մասին տեղեկացնում The Daily Telegraph-ը:
Ըստ հեղինակի՝ Եղիսաբեթ Առաջինի մայրը եղել է իր ընտանիքի խոհարարուհին՝ ֆրանսուհի Մարգըրեթ Ռոդիերը: Մայր-թագուհու ընտանիքը, որտեղ արդեն 8 երեխա կար, ցանկանում էր էլի երեխաներ ունենալ, սակայն կոմսուհի Սեսիլի բժիշկները նրան խորհուրդ չեն տվել դարձյալ երեխաներ ունենալ՝ առողջական խնդիրների պատճառով, և գրավիչ խոհարարուհուն առաջարկվել է երեխա ուենալ թագավորական ընտանիքի համար: Ըստ Քեմփբելի`այդ ժամանակ դա ընդունված երևույթ էր բարձր խավի շրջանում:
Որպես իր առաջ քաշած տեսության ապացույց՝ հեղինակը բերում է այն փաստը, որ դուքսն ու դքսուհին Եղիսաբեթին տվել են «թխվածք» մականունը (Cookie – անգլերենում այս բառը համապատասխանում է «խոհարար» բառին՝ cook): Բացի այդ, Եղիսաբեթն ի պատիվ իր կենսաբանական մոր՝ ստացել է ևս մեկ անուն և նրա ամբողջական անունը դարձել է՝ Եղիսաբեթ Անջելա Մարգըրեթ Բոուզ Լայոն: Քեմփբելը համոզված է, որ թագուհու կրտսեր եղբայրը՝ Դևիդը, ևս խոհարարուհու որդին է:
Նշենք, որ մայր-թագուհի Եղիսաբեթը մահացել է 101 տարեկանում:
Մայր-թագուհու մասին Քեմբելի գիրքը վաճառքի կհանվի 2012թ. ապրիլին:
Սակայն հարկ է նշել, որ Եղիսաբեթ Առաջինի մեկ այլ կենսագիր՝ Հյուգո Վիքերսը պնդում է, որ Քոլին Քեմփբելի առաջարկած տեսակետն ուղղակի անհեթեթություն է:










































