Գվինեայի արևելյան Կանկան շրջանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 12 մարդ, 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Հարակից շուկաներից առևտրականներ տեղափոխող ավտոբուսը լի է եղել ուղևորներով: Փրկված ուղևորների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել ճանապարհի նեղ հատվածում, որն անցնում է լեռնային շրջանով: Այն եղել է վատ լուսավորված, իսկ մեքենաների արագությունն էլ՝ բավականին բարձր:
Նշենք, որ Գվինեայում խոշոր ավտովթարները հազվադեպ երևույթ չեն: Մարտի սկզբին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել էր 50 մարդ:







































