Իրանի իշխանությունները որոշում են կայացրել ետ կանչել Reuters լրատվական գործակալության հավատարմագիրը` գործակալության կողմից ոչ կոռեկտ նյութ մատուցելու պատճառով: Նման որոշման պատճառը Reuters-ի կողմից նկարահանված ֆիլմն էր, որը վերնագրվել էր «Հազարավոր նինձյա կանայք մարզվում են, որպեսզի դառնան Իրանի ձեռքում մարդասպաններ»: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են Իրանում կանանց սովորեցնում մարտարվեստներ:
Reuters-ում ընդունել են իրենց սխալը և նշել, որ այն ուղղվել է հենց նույն օրը, երբ նկատվել է: Վերնագիրը փոխվել է` «Իրանում մարզում են հազարավոր կին նինձյաների»: Սակայն սա չի օգնել, և Իրանի մշակույթի նախարարը հայտարարել է, որ հավատարմագրումից զրկումը մնում է ուժի մեջ, և Reuters-ի իրանյան մասնաճյուղի 11 աշխատակիցներից պահանջել է վերադարձնել իրենց քարտերը:
Հայտնի է նաև, որ գործակալությունը բանակցություններ է վարում իշխանությունների հետ` աշխատանքները վերականգնելու համար:









































