Երիտասարդ լուսանկարիչը վտանգել է կյանքը` աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկի խառնարանից թափվող լավան նկարելիս:
Հավայան կղզիներում հրաբխային խառնարանի «շուրթին» կանգնած 41-ամյա արկածախնդիր Մորգանը ֆիքսել է լավայի 4-ժամյա «ուղևորությունը» դեպի ծով, որը գտնվում է խառնարանից 6 մղոն հեռավորության վրա: Ապշեցուցիչ են հատկապես լավայի և ջրի միախառնման տեսարանները:















































