Thursday, 04 06 2026
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Երբ կյանքը թանկանում է, պետությունը պարտավոր է կանգնել մարդու կողքին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր

«Նալբանդյանը փնթիաբար է վարվում փաստերի հետ` փորձելով մոլորեցնել»

«Ժամանակ»-ը ներկայացրել է հունվարի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մամլո ասուլիսը, որտեղ ԼՂ խնդրի կարգավորման առնչությամբ մեր հարցին ի պատասխան ընդգրկուն կերպով անդրադարձել էր կարգավորման դրույթներին:

Գալով Աքվիլայում երեք նախագահների բացահայտած վեց սկզբունքներին` Նալբանդյանը նշել էր, թե միջազգային հանրությունը, միջնորդները Աքվիլայի և Մուսկոկայի հայտարարություններում ասում են, որ սկզբունքները մշակված են որպես ամբողջություն և անջատել մեկ սկզբունքը կամ մեկ դրույթը մյուսներից անընդունելի է, և դա կխոչընդոտի կարգավորմանը: Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանին խնդրեցինք գնահատել ԱԳ նախարարի մեկնաբանությունները: «Ասուլիսից ստացա այնպիսի տպավորություն, որ խոսում է մեկը, որ չի գնահատում զբաղեցրած պաշտոնը, սեփական խոսքը, պատրաստ է ձևափոխել և աղավաղել միջազգային փաստաթղթերը, փնթի կերպով է վարվում փաստերի հետ և փորձում է մոլորեցնել լսարանն ու առհասարակ հասարակությանը», ապա նա հավելեց. «Նախագահներ Մեդվեդևը, Օբաման, Սարկոզին Աքվիլայի և Մուսկոկայի հայտարարություններում չեն ասել, որ` «այս սկզբունքները, այս էլեմենտները մշակված են որպես ամբողջություն և ներկայացված են որպես այդպիսին և անջատել մեկ սկզբունքը կամ մեկ դրույթը մյուսներից անընդունելի է և կխոչընդոտի կարգավորմանը», ինչպես պնդում է Նալբանդյանը»: Ինչ վերաբերում է Նալբանդյանի այն պնդումներին, թե ՀՀ մոտեցումները ԼՂ խնդրի կարգավորման առնչությամբ համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, Վ.Կարապետյանը հակադարձեց. «Դա այն դեպքում, երբ միջազգային հանրությունը` ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԵԱՀԿ նախագահող Լիտվայի, ԵՄ նախագահող Հունգարիայի, ՀԱՊԿ անդամ Ղազախստանի և այլ երեք տասնյակ պետությունների հետ երկու ամիս առաջ ընդունել են փաստաթղթեր (ՆԱՏՕ-ի հռչակագիր, Կասպիցի պետությունների նախագահների հայտարարություն), որում ԼՂ հակամարտության կարգավորումը նախատեսվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Սա՞ է համահունչը…»:
Է.Նալբանդյանը նշել էր, թե` «ԼՂ կարգավիճակը պետք է որոշի ԼՂՀ բնակչությունը իր կամարտահայտությամբ, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ»: Վ.Կարապետյանը շեշտեց, որ ՀՀ ԱԳ նախարարը նենգափոխել է համապատասխան դրույթը. «Ի հեճուկս Նալբանդյանի նենգափոխածի` նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի հայտարարությունների մեջ չի նշվում, որ ԼՂՀ ժողովուրդը պետք է իրականացնի իրավականորեն ուժ ունեցող կամարտահայտություն»: Հիշեցնենք Աքվիլայում բացահայտված վեց սկզբունքների նշյալ դրույթը. «ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ապագայում պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով»: Ինչպես նկատում եք, նշված չէ, թե ով պետք է իրականացնի այն: Վ.Կարապետյանն այս առիթով նկատեց. «Եթե այս հարցերում ունենք բնական տարաձայնություն` ումի՞ց ենք վախենում բարձրաձայնել: Եթե Մուսկոկայում երեք նախագահների հայտարարության 6 դրույթներից առաջինը ձևակերպել են` «ԼՂ հարակից օկուպացված տարածքների վերադարձ», սա համահո՞ւնչ է Նալբանդյանի պատկերացումներին ԼՂ կարգավորման վերաբերյալ: Ես միայն զարմացած եմ, որ դահլիճում մեկը չգտնվեց, որ անընդունելի համարի բացահայտ սուտը, որ իրեն թույլ է տալիս պետական պաշտոնյան»:
Խիստ ուշագրավ է նաև այն փաստը, որ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում ԱԳ նախարարի ասուլիսի սղագրությունից հանվել է տարածքների վերադարձին վերաբերող դրույթից մի մեկնաբանություն, որը մեր ուշադրությունից չէր վրիպել և «Ժամանակ»-ի շաբաթ օրվա համարում դա ամրագրված է: Խոսքը Նալբանդյանի հետևյալ հայտարարության մասին է. «Այնտեղ չի ասված կոնկրետ ինչ տարածքների մասին է խոսքը գնում: Խոսքը գնում է տարածքների վերադարձի մասին…»: Մինչդեռ ԱԳՆ-ի սղագրած տեքստում կարդում ենք. «Վեցերորդը. վերադարձ տարածքների: Խոսքը գնում է տարածքների վերադարձի մասին…»: Իհարկե, ԱԳ նախարարը գիտե, թե որ տարածքների վերադարձի մասին է խոսվում, հետևաբար այդ մեկնաբանությունը, թե` «կոնկրետ տարածքները նշված չեն»` հանվել է ԱԳՆ-ի կայքից: Հիշեցնենք բացահայտված վեց դրույթներից նաև այդ կետը. «ԼՂ հարակից օկուպացված տարածքների վերադարձ»: Ինչ վերաբերում է Հայաստանի և ԼՂ-ի միջև անխափան կապին` ինչպես նշել էր ԱԳ նախարարը, ապա նկատենք, որ բացահայտված վեց սկզբունքներում բացակայում է «անխափան» բառը. «ՀՀ-ն ու ԼՂ-ն պետք է ունենան իրար կապող միջանցք»: Այստեղ հարկ է նաև հավելել, որ Սերժ Սարգսյանը 2008-ին իր նախընտրական ծրագրում ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքների շարքում այլ մոտեցում էր խոստացել` «ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման»: Որպես հինգերորդ կետ Նալբանդյանը նշել էր` «Անվտանգության միջազգային երաշխիքներ` ներառյալ նաև, այսպես կոչված, խաղաղապահ գործողությունները ԼՂ շուրջ»: Այստեղ արժե հարց ուղղել ԱԳ նախարարին, թե խաղաղապահ գործողություն ասելով ենթադրվում է, որ պետք է լինեն միջազգային զինվա՞ծ խաղաղապահներ, թե՞ այլ մանդատով խաղաղապահներ:
Մեզ հետ զրույցի ավարտին անդրադառնալով Է.Նալբանդյանի մասնագիտական որակներին` Վ.Կարապետյանը մեջբերեց նրա հետևյալ խոսքը. «Թուրքիան մինչև գործընթացի սկիզբ` սեպտեմբեր 2008թ., վարում էր այն քաղաքականությունը, ինչը որ նա վարում է համապատասխան արձանագրությունների ստորագրումից հետո, այսինքն` վերադարձել է նախապայմանների լեզվին, որոնք Թուրքիան օգտագործել էր այս գործընթացից առաջ», ապա հավելեց. «Նալբանդյանը խոստովանում է, որ չի նկատել նախապայմաններ Արձանագրությունները նախապատրաստելու ընթացքում` այն դեպքում, երբ ՀԱԿ-ը, հասարակական գործիչները, քաղաքագետները բարձրաձայնում էին, որ նախապայմանների քաղաքականությունից Թուրքիան չի հրաժարվել: Եթե նոր եք նկատել, որ թուրքերը ձեզ խաբել են և փակուղի տարել գործընթացը, ապա քաջություն ցուցաբերեք և հրաժարվեք ձեր բարձր պաշտոնից` ազատելով մեզ կրկին խաբված լինելու վտանգից»:

Էմմա Գաբրիելյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում