Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի ընդդեմ Վրաստանի, Թուրքիայի և Իրանի.
«Մի շարք ընդդիմադիր և արտասահմանյան շրջանակներ, օգտվելով Իրանի շուրջ տիրող լարվածությունից, փորձում են փչացնել Ադրբեջանի և Իրանի փոխհարաբերությունները: Սակայն իրանա-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են բարիդրացիական և բարեկամական սկզբունքներով: Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ադրբեջանը հանդես չի գա թշնամական դիրքերից՝ ընդդեմ Իրանի և թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործեն նրա դեմ»:









































