Ֆուտբոլ խաղալը նպաստում է սեռական կյանքի բարելավմանը: Գիտնականները պարզել են, որ ֆուտբոլ խաղալուց անմիջապես հետո տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը կամ այլ կերպ ասած՝ սեռական հորմոնալ վիճակը բարելավվում է 30 տոկոսով: Ֆուտբոլ խաղալուց մեկ ժամ անց նույնիսկ տեստոստերոնի մակարդակը նորմայից 15 տոկոսով բարձր է:
Առաջատար ֆուտբոլիստների կանանց բախտն այս հարցում բերել է, չնայած ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Հենց հայտնի ֆուտբոլիստներն են առավել հաճախ հայտնվում սեքս-սկանդալների կենտրոնում: Վառ օրինակներից են «Մանչեսթեր Յունայթեդի» 38-ամյա աստղ Ռայան Գիգսը և «Չելսիի» կապիտան Ջոն Թերին:









































