Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 387 միլիոն դոլար է հատկացնելու Վրաստանին՝ 2012-2013 թվականներին ֆինանսա-տնտեսական նախագծերի իրագործման համար: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանում ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Էդուարդ Գարդները:
Վերջինիս խոսքերով՝ այդ գումարի հատկացման վերաբերյալ համաձայնագիրն ապրիլի 11-ին կներկայացվի ԱՄՀ-ի տնօրենների խորհրդի հաստատմանը:
Նշվում է, որ նոր ծրագիրը կհանդիսանա նախորդ տարի ավարտված ծրագրի շարունակությունը, որի շրջանակներում Վրաստանը 33 ամսում ԱՄՀ-ից ստացել է 893 միլիոն դոլար:









































