Thursday, 04 06 2026
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը

«Ժառանգության» ներկայացուցիչը դատի է տվել ոստիկանության տնտեսական վարչությանը

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մարտի 29-ին ժամը 11:30-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունանա «Սզնի» ՍՊԸ տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանի դատն ընդդեմ ՀՀ Ոստիկանության տնտեսական վարչության: Դատավորը Գայանե Կարախանյանն է:

Գործի նախապատմությունը հետևյալն է: ՀՀ Ոստիկանության Տնտեսական վարչությունը 2011թ. դեկտեմբերի 30-ին պաշտոնական նամակով ծանուցել է, որ «ՇՀԱՊՁԲ-11/4» ծածկագրով մրցույթի հանձնաժողովի կողմից 2011թ. դեկտեմբերի 20-ին անցկացված մրցույթի արդյունքների ամփոփման նիստում ընդունված որոշմամբ 130 չափաբաժնով մրցույթի հաղթող է ճանաչվել «Սզնի» ՍՊԸ-ն, որը վաստակել է 1272000 ՀՀ դրամի ծառայությունների կատարման իրավունք: Հաջորդ աշխատանքային օրը՝ 09.01.2012թ. սահմանված ժամկետներում «Սզնի» ՍՊԸ-ի տնօրենը ներկայացել է ՀՀ Ոստիկանություն` պայմանագիր կնքելու, սակայն նրան մերժել են անհիմն պատճառաբանությամբ, որից հետո Գառնիկ Սահակյանը դիմել է դատարան:

«Սզնի» ՍՊԸ-ի գնային առաջարկը եղել է 318 դրամ, սակայն պայմանագիր է կնքվել «Նյու Ինտերնեյշնլ Բիզնես Ֆարմ» ՍՊԸ-ի հետ 900 դրամով, տվյալ պահին պետությանը պատճառելով 2328000 դրամ գումարի վնաս: Տարօրինակ չէ, որ երբ «Ժառանգությունը» պահանջում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները, սոցիալական նպաստները` իշխանությունները հայտարարում են, որ պետբյուջեում փող չկա: Բյուջեում փող իրականում կա, պարզապես գործող իշխանությունը այն որպես կանոն նախատեսում է հիմնականում լվացման և սեփական հովանավորյալների գրպանը մտցնելու համար:

Հիշեցնենք, որ Գառնիկ Սահակյանը, լինելով «Սզնի» ՍՊԸ սեփականատեր` փոքր բիզնեսի այն եզակի ներկայացուցիչներից է, ով անհավասար պայքարի է բռնվել ՀՀԿ համամասնական ցուցակում ներգրավված Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերության մենաշնորհի և վերջինի կողմից` դեղերի ներկրման և իրացման ոլորտում փոքր ու միջին բիզնեսի ոչնչացմանն ուղղված ապօրինի գործողությունների դեմ: Այդ պայքարում Գառնիկ Սահակյանը` «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության աջակցությամբ հասել է շոշափելի հաջողությունների: Այսպես, խնդրի վրա հրավիրել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրությունը, որը «Նատալի Ֆարմի» դեմ վարույթ է սկսել, որը, սակայն անհասկանալի պատճառներով, անորոշ ժամանակով կասեցվել է այս տարվա մարտի կեսերին: Նա նաև շահել է մի շարք դատական հայցեր ընդդեմ այն բուժհաստատությունների, ովքեր ապօրինաբար մերժել են կամ խոչընդոտներ ու անհավասար պայմաններ են ստեղծել իր ձեռնարկատիրական գործունեության համար` հօգուտ «Նատալի Ֆարմի» և ոլորտի այլ արհեստական մենաշնորհների: Մասնավորապես, ս.թ. մարտի 22-ին Լոռու մարզի ընդանուր իրավասության դատարանը ամբողջությամբ բավարարեց Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի դեմ նրա հայցը:

Նշենք նաև, որ Գառնիկ Սահակյանը հարկադրված է թողնել ձեռնարկատիրական գործունեությունը և ընդգրկվել է «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 13-րդ տեղում` Ազգային Ժողովում փոքր և միջին բիզնեսի շահերը օրենսդրորեն պաշտպանելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում