Եթե ձեր ձեռք բերած IPad-ը ցույց է տալիս մարտկոցի 100 տոկոս լիցքավորում, դա միշտ չէ, որ այդպես է: Նոր գաջեթը 100 տոկոսանոց լիցքավորում է ցույց տալիս 90 տոկոսի սահմանը հատելուց անմիջապես հետո: Իսկ 10 տոկոսի տարբերության պատճառով օգտատերը կարող է ավելի քան մեկ ժամվա կորուստ ունենալ:
ZDNet-ի փոխանցմամբ`Apple-ի նոր արտադրանքի անվտանգության համակարգն այնպես է ստեղծված, որ մարդկանց զերծ պահի գաջեթները վերալիցքավորելուց: 90 տոկոս վերալիցքավորման դեպքում այն ավելի քան 10 ժամ անխափան աշխատանք կապահովի:
Daily Mail-ի փոխանցմամբ` Նոր IPad-ի մարտկոցը 1.7 անգամ մեծ է iPad 2-ի մարտկոցից: Ոչ լիարժեք լուսավորությամբ օգտագործելու դեպքում մարտկոցը կարող է նույնիսկ 20 ժամ աշխատել:









































