Մարտի 26-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիչինայի փողոցի տներից մեկը հրդեհվել է և այնտեղ դիակ կա:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տունն ամբողջությամբ այրվել է:
Հրդեհը մարվել է ժամը 07.30-ին, որից հետո տան հյուրասենյակում հայտնաբերվել է 1968 թ. ծնված Անահիտ Ասատրյանի դիակը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: